Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Առողջ սնունդ՝ առողջ ապրելակերպ. «ՆԱՐԻՆԵ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» բակտերիալ պատրաստուկ
«ՆԱՐԻՆԵ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» բակտերիալ պատրաստուկը պարունակում է. Lactobacillus acidophilus, Lactobacillus rhamnosus. 1մլ խտանյութը պարունակում է մինչև 5x 10 9 մանրէներ
Խորհուրդ է տրվում կիրառել դիսբակտերիոզի առաջացման առաջին իսկ օրվանից.
* լրացում լակտոմանրէների պակասը,
* խթանում է լակտոմանրէների աճը,
* նպաստում է իմուն համակարգի բարձրացմանը,
* օժտված է հակասնկային հատկությամբ:
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
Լակտոմանրէները հանդիսանում են ստամոքսաղիքային միկրոֆլորայի համակարգի կարգավորման գերակշռող բաղադրիչներից մեկը, հայտնաբերվում են ստամոքսաղիքային համակարգի բոլոր հատվածներում, առավել հաճախ` բարակ աղիում:
«ՆԱՐԻՆԵ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» խտանյութի առանձահատկությունները.
- 100գ խտանյութում կաթնաթթվային մանրէների քանակները` մինչև 5*10 11,
- խտանյութի հակասնկային հատկությունը պայմանավորված է Lactobacillus rhamnosus շտամի առկայությամբ,
- Lactobacillus acedophillus Lactobacillus rhamnosus շտամները կայուն են Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հակաբիոտիկների նկատմամբ,
- առկա շտամների մանրէները ունենեն բարձր թթվակայունություն և կենսունակ են նույնիսկ pH-2-ի դեպքում,
- լակտոմանրէներն օժտված են աղիների լորձաթաղանթի պատերին բարձր կպչողականությամբ,
- բակտերիալ պատրաստուկը կարելի է կիրառել բոլոր տարիքային խմբերի համար
ՆԱՐԻՆԵ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» խտանյութի կիրառումը
Խորհուրդ է տրվում աղիքային միկրոֆլորայի նորմալ հավասարակշռության կարգավորման և պահպանման համար, ինչպես նաև մի շարք հիվանդությունների դեպքում.
- դիսբակտերիոզ,
- քիմիոթերապիա և հակաբիոտիկաթերապիա,
- դիարեա (լուծ),
- մետեորիզմ,
- փորկապություն,
- սրտխառնոց, փսխում, ստամոքսի խանգարումներ,
- մաշկային սնկային վնասվածքներ,
- ալերգիաներ,
- օրգանիզմի իմունային համակարգ` դիմադրողականության իջեցում,
- կանդիդոզներ,
- ստոմատիտներ, գինգվիտներ
- ստամոքսային խոցեր ,12 մատնյա աղիքի և էրոզիաների դեպքում, ինչպես նաև հետվիրահատական բարդությունների հավանականությունը նվազեցնելու համար:
ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- նորածիններ և երեխաներ մինչև 2 տարեկան. 1 սրվակ (100 գ), օրեկան 1/4 -1/2 սրվակ –օրեկան 2 անգամ,
- 2 -6 տարեկան. 1 սրվակ, 1 օր կոտորակային 1-2 անգամ,
- 6 -12 տարեկան. 1-սրվակ, 1 օրում,
- 12-ից բարձր և մեծահասակների համար. 1 սրվակ, 1-2 սրվակ օրեկան
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1մլ խտանյութում Lactobaccilus acidophilus, Lactobaccilus rhamnosus, մանրէների թիվը մինչև 5x 10 9
100մլ խտանյութում 5*10 11 մանրէներ
Կաթնաթթու, բակտերիոցիդներ, որոնք ունեն մանրէասպան և հակասնկային հատկություններ:
Հակացուցումներ: Չեն հայտնաբերվել
Կողմնակի ազդեցություններ: Ցուցված չափաբաժինների օգտագործման դեպքում կողմանկի ազդեցություններ չեն հայտնաբերվել:
Փոխազդեցություն: Այլ բուժման միջոցների հետ կիրառման դեպքում կողմնակի ազդեցություններ չեն նկատվում:
Պահպանման պայմանները: Պահել սառնարանային պայմաններում, ջերմաստիճանը 0օC -8օC, և խոնավությունը 65 % ոչ բարձր:
Պիտանելիության ժամկետը: 15± 2 օր:
ԱՆ «կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ “Նարինե -Առողջություն ” պրոդուկտի կիրառման հիմնավորում

1. ԱՆ “ԿՖԲ ԳՀ ինստիտուտ ”ՓԲԸ-ի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքում իրականացվել են կլինիկական հետազոտություններ աղիքների դիսբիոզի բուժման նպատակով կաթնաթթվային խտանյութի կիրառմամբ, տրվել է ակտ 21.04.2000թ.:
ԱԿՏ. «Կլինիկական հետազոտության արդյունքները փաստում են, որ կաթնաթթվային խտանյութը միանգամայն արդյունավետ է աղիքային դիսբակտերիոզի բուժման ժամանակ. առավել բաց թողված և ծանր դեպքերի ժամանակ խորհուրդ է տրվում ավելի երկար բուժման կուրս, ներառելով նաև կոլի-, բիֆիդում-, և լակտոբակտերին բակտերիալ միջոցներ, ինչպես նաև ընտրողաբար բակտոսուբտիլ և խիլակ-ֆորտե»:
2. Գիտական թեմա: Շիֆր 2000-135 (2001-2002թթ.) “Աղիքների դիսբիոզի բուժման նոր մոտոցուները մարսողական օրգանների հիվանդությունների ընթացքում” :
3. Գիտական թեմա: Շիֆր 06-10 (2002-2004թթ.) : “Մարսողական համակարգի զուգակցված հիվանդությունների դեպքում աղիքների բիոցենոզի խանգարման պայմաններում “Նոր-Նարինեի” թերապևտիկ արդյունավետությունը ֆիզիկական գործոնների հետ”:
4. Գիտական թեմաների արդյունքում պաշտպանվել է մեկ ատենախոսություն . ԺԴ .00.03 «Նոր Նարինե» պրոբիոտիկի բուժական արդյունավետությունը աղիների դիսբիոզով ուղեկցվող քրոնիկ ոչ քարային խոլեցիստիտի ժամանակ» 2010թ. և տպագրվել են թվով 40 գիտական հոդվածներ և թեզիսներ:
5. Ձեռնարկ բժիշկների համար, 2007թ.: «“Նոր Նարինե” կենսաբանորեն ակտիվ կաթնաթթվային խտանյութի և “Ջերմուկ” հանքային ջրի համակցված կիրառումը մարսողական համակարգի հիվանդություններին ուղեկցող դիսբիոզի ժամանակ»:
Հեղինակային գյուտեր
- Հեղինակներ` Բ.Ն. Հարությունյան, Է.Հ. Գրիգորյան, Ռ.Ա. Մադոյան, Ռ.Ս. Էմինյան, Կ.Վ Մայսուրյան
Արտոնագիր N 1659 A2: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն. գյուտ «Աղիքների դիսբիոզի բուժման եղանակ»:
Գրանցված է պետական գրանցամատյանում 28.11.2005: Պատենտավորված է: - Հեղինակներ` Բ.Ն. Հարությունյան, Ռ.Ս. Էմինյան, Ռ.Ա. Մադոյան, Է.Հ. Գրիգորյան, Կ.Վ Մայսուրյան
Արտոնագիր N 1815A2: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն. գյուտ «Կենսաբանորեն ակտիվ ըմպելիք»:
Գրանցված է պետական գրանցամատյանում 15.09.2006: Պատենտավորված է: - Հեղինակներ`Բ.Ն. Հարությունյան, Ռ.Ս. Էմինյան, Ռ.Ա. Մադոյան, Է.Հ. Գրիգորյան, Կ.Վ Մայսուրյան
Արտոնագրի N 2338 A: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն. գյուտ «Բնական կենսաակտիվ տարատեսակ էլիքսիրների ստացման եղանակ»:
Գրանցված է պետական գրանցամատյանում 25.12.2009:Պատենտավորված է: - Мадоян Р.А., Способ приготовления бактериальной закваски для производства кисломолочных продуктож,
Патент ПФ 2080795, 1997г. - Мадоян Р.А., Карапетян Ю.Г., Способ приизводства кисломолочного продукта “Нарине”. Евразийский патент N000401,1999г.
Հասցե. փող. Օրբելի 41, Երևան, Հայաստան
Հեռախոս. +374 93 46 12 03
19.10.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ